Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում “Civil Rights Defenders” կազմակերպությունը բողոքել է լուսանկարիչ Մեհման Հուսեյնովի ձերբակալման և խուլիգանության համար մեղադրանք ներկայացնելու առիթով: Նույն կազմակերպության փոխանցմամբ` դատապարտման դեպքում Հուսեյնովին սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում:
Մեհման Հուսեյնովը կալանքի տակ է առնվել Սաբայիլ տարածքի ոստիկանական բաժանմունքում երեք ժամ հարցաքննվելուց հետո: Նա մեղադրվում է խուլիգանության մեջ` կապված Բաքվում մայիսի 21-ին չարտոնված ցույցի հետ, որտեղ ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների և լրագրողների դեմ: Վերջիններս լուսաբանում էին իրադարձությունը: Մեհման Հուսեյնովը լուսաբանում էր ցույցը, երբ ոստիկանները կոտրել են նրա ֆոտոխցիկը, որից հետո ֆոտոլրագրողը սկսել է վիճաբանել ոստիկանների հետ:
Հուսեյնովի դեմ մեղադրանքները առնչվում են ոստիկանության հետ վիճաբանություններին: