Նախարար Մկրտչյանը Բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ, Բիրմինգհեմի համալսարանի «Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի» պրոֆոսոր Սթիվ Ջեֆերիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նշվում է, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ համագործակցությամբ բժշկին ներկայացվել են տուժածներին մատուցվող բժշկական ծառայությունների ծավալները:
Սթիվ Ջեֆերին և իր թիմն այրվածքաբանների հետ համատեղ բժշկական ծառայություններ կմատուցեն տուժածներին:
44-օրյա պատերազմի օրերին ևս բժիշկն ու իր գլխավորած խումբը Հայաստանում էին՝ շուրջ երկու շաբաթ հայաստանյան տարբեր հիվանդանոցներում հայ բժիշկների հետ իրականացնելով տարբեր բարդությունների վիրահատություններ: