Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասներ է հայտնել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքներից։
Նրա խոսքով՝ իրենց առջև խնդիր են դրել, որ ամեն ժամանող մարդ վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ. «Առաջին հարցը, որ հենց դիմավորման պահին մեր առջև դրել ենք և այդ մարդկանց կարիքները գնահատելու տեսանկյունից փորձում ենք պարզել՝ արդյո՞ք մարդիկ գիտեն, թե ուր են գնալու, ունե՞ն տեղակայման վայրեր, մինչև հետագա կարիքները հասկանանք և աջակցության համապատասխան մեխանիզմներ գործադրենք, եթե անհրաժեշտ է մեր աջակցությունը»,- ասել է նա։
Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկել, և ովքեր կեցավայրի կարիք ունի, սահմանակետում ուղղորդվում են։
Մանրամասները՝ տեսանյութում։