Հայասատանում և սփյուռքի բոլոր եկեղեցիներում հատուկ արարողություն և աղոթք կհնչի:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք առաջնորդանիստ ու խոշոր համայնքներ ունեցող եկեղեցիներ կտարվեն՝ մարդկանց օրհնություն, ուժ և զորություն փոխանցելու համար: Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ հատուկ արարողություն կկատարվի նաև Մայր Աթոռում: