Ըստ ականատեսների՝ ամբողջովին այրվել է ավելի քան 100 մարդ․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Արցախում տեղի ունեցած պայթյունին։

«Պաշտոնապես տուժել է 290 մարդ, այդ թվում՝ տասնյակ մարդիկ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Կա 20 զոհ, որոնց մարմինները հայտնաբերվել են։ Շատերն անհետ կորել են։ Տեղում ականատեսների խոսքով՝ ամբողջովին այրվեն է ավելի քան 100 մարդ»,-գրել է Բեգլարյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ-ից բժիշկների թիմն ուղղաթիռով՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով առավոտյան մեկնել են դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում պայթյուն է եղել վառելիքի պահեստում։ Ընդհանուր առմամբ կա 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով, տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Կա 7 զոհ, բազմաթիվ անհետ կորածներ, 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել