VIVA հիմնադրամը հումանիտար օգնության շտաբ է բացել Արցախից բռնի տեղահանվածների օգնության համար

«VIVA. Հայաստանի բժիշկների և կամավորներ» բարեգործական հիմնադրամը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում Արցախից բռնի տեղահանված բնակչության համար առաջնային ընդունման օպերատիվ շտաբ է բացել:

Շտաբը գործում է սեպտեմբերի 20-ից  Հայաստանի բուֆերային գոտում, երբ հայտնի դարձավ Կոռնիձորում միջանցքի բացման մասին: Այստեղ, հիմնադրամի մասնակիցների օգնությամբ, շուրջօրյա բժշկական խորհրդատվություն է տրամադրվում բոլորին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները: Նրանց թվում են երեխաներ, քրոնիկ հիվանդություններ և սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ: Հիմնադրամի մասնագետները Հայաստանի առողջապահական և սոցիալական ապահովությունը նախարարության հետ միասին հասցեական աջակցություն ու հոգեբանական օգնություն են տրամադրում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին։

Հիմնադրամի կամավորները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում բոլոր կարիքավորներին։

ՀՀ կառավարության պաշտոնական տվյալների համաձայն սեպտեմբերի 26-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ գրանցվել է Արցախից տեղահանված 13 550 մարդ: «Մենք աշխատելու ենք այնքան, որքան մեր օգնության կարիքը լինի»,- մեկնաբանել են հիմնադրամում։ Գորիսում է գտնվում VIVA-ի ողջ օպերատիվ շտաբը, բժիշկներ, մասնագետներ և կամավորներ, ովքեր ընդունում են մարդկանց 24/7 ռեժիմով: «Մեր հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ: Այս ամբողջ ընթացքում մենք շարունակեցինք կատարել մեր պարտականությունը՝ օգնել մարդկանց և փրկել կյանքեր. Այսօր նույնպես չենք կարող անմասն մնալ և շարունակում ենք օժանդակել բոլոր նրանց, որքեր մեզ դիմում են, Արցախից տեղահանված գրեթե բոլոր մարդկանց: Նրանց թվում են տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ, երեխաներ, այդ իսկ պատճառով մենք ընդլայնում ենք դեղորայքի ցանկը հակաբիոտիկներով, հակավիրուսային, ցավազրկող և ջերմիջեցնող դեղորայքով»,- նշում է VIVA բարեգործական հիմնադրամի ղեկավար, բժիշկ Տատյանա Հովհաննիսյանը։

Բացի բժշկական օգնությունից, հիմնադրամը Հայաստան մտնող մեր հայրենակիցներին տրամադրում է անձնական հիգիենայի պարագաներ և առաջին անհրաժեշտության դեղատուփ: «Երևանի մեր հիմնադրամի կամավորները շարունակում են հավաքել բոլոր անհրաժեշտ պարագաները, սա հիմա շատ կարևոր է։ Մենք հույս ունենք, որ ազատ մուտք կապահովվի Արցախում բժշկական հաստատությունների՝ մարդասիրական բեռների համար,  բժիշկներին աջակցելու համար, որոնք  շարունակում են պայքարել խաղաղ բնակչության դեմ հրեշավոր գործողություններից տուժածների կյանքի համար։ Մեր պարտքն է ապահովել նրանց անհրաժեշտ ամեն ինչով»,- հավելում է Հովհաննիսյանը։

Մարդկանց մեծ հոսքի պատճառով այսօրվանից Գորիսում կբացվի եւս մեկ 24-ժամյա բժշկական ընդունելության կենտրոն:

Տատյանա Հովհաննիսյան. «Այսօր շատերը, հատկապես նրանք, ովքեր մեր Հայրենիքից դուրս են ապրում, հարցնում են, թե ինչպես կարող են օգնել։ Օգնեք մեզ օգնել: Մենք ամենակրիտիկական իրավիճակներում օգնություն ցուցաբերելու բազմամյա փորձ ունենք,

շտապ օգնության կարիքները և անհրաժեշտ բժշկական օգնությունը ապահովելու համար նախատեսված միջոցների հավաքագրում ենք հայտարարում: Հիմա բոլոր հայերին ու բոլոր ոչ անտարբեր մարդկանց ներգրավելու ժամանակն է»:


VIVA – Հայաստանի բժիշկների և կամավորների հիմնադրամ

Բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 7-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած քառօրյա պատերազմի արդյունքում։ Արդեն պատերազմի չորրորդ օրը առաջին մարդասիրական բեռները՝ դեղեր և սարքավորումներ տեղափոխվել են Արցախ։ 2017թ Հիմնադրամը գրանցվել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն Հայաստանում։

Հիմնադրամի հիմնական առաքելությունը մատչելի և որակյալ բժշկությունն է։ VIVA-ն օգնում է Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին ապահովել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ևսպառվող նյութերով։ Հիմնադրամը մշակում է լայնածավալ կրթական ծրագրեր, գիտաժողովներ բժշկության բոլոր ոլորտներում։ Բժիշկներ և բուժքույրեր Հայաստանից, Արցախից վերապատրաստվում են առաջատար մասնագետների հետ աշխարհի լավագույն կլինիկաներում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգ, Գերմանիայում, Պորտուգալիայում և այլն։

Թափանցիկությունն ու բաց լինելը «VIVA»-ի հիմնարար սկզբունքներն են և կարգախոսը՝ «VIVA for Life!»

https://viva.foundation

Լրացուցիչ տեղեկատվության համար կարելի է դիմել Ելենա Կոժեմյակինային  

Հեռ.՝ +37498301039

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել