Հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու կմախքի հատվածներ՝ գազանների կողմից հոշոտված վիճակում․ ոստիկանություն

Ոստիկանության Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1977 թ. ծնված Վրեժ Դավթյանը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Սյունիքի մարզի Գյումարան գյուղի հարակից Հոռի գյոլ կոչվող տարածքում հայտնաբերվել են մարդու կմախքի հատվածներ՝ ակնհայտ գազանների կողմից հոշոտված վիճակում: Նույն վայրում հայտնաբերվել է նաև հագուստ, որը Վրեժ Դավթյանի անհետ կորելու օրը եղել էր նրա հագին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել