Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ նա գրել էր․ «9 ժամ տևած նիստից հետո դատարանը հեռացավ առանձին սենյակ որոշում կայացնելու, որը կհրաարակվի 08:30-ին»։
Նշենք, որ նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ միջնորդութունը դատավոր Մասիս Մելոքոնյանը մերժել է։
Պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը ևս մերժվել է․ «Դատավոր Մասիս Մելքոնյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ արձանագրելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մտքերի հետ համաձայն է, չունի վատ վերաբերմունք և երդվել է լինել անկողմնակալ և այդպիսին է»,-գրել է Ալեքսանդր Կոչուբաևը։
Փաստաբանաի խոսքով՝ պաշտպանական խմբին է միացել փաստաբան Գայանե Պապոյանը, ով դատավոր Մասիս Մելքոնյանի հետ ունի ազգակցական կապ և այդ հիմքով ներկայացրել ինքնաբացարկի միջնորդություն:
«Դատարանը մերժեց Գայանե Պապոյանի միջնորդությունը՝ արձանագրելով, որ որպես ազգական չունեն ինտենսիվ շփում և ինքը այնուամենայնիվ անկախ կքննի գործը»,-գրել է Կոչուբաևը։
«Ես միշտ հպարտացել եմ հորս գործունեությամբ և իր ունեցած պատասխանատվությամբ, եթե ես լսած լինեի Ձեր ասածները հորս հասցեին պատասխանատվության միջոց կկիրառեի»,-նիստին դատավոր Մասիս Մելքոնյանին է հայտնել Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։