Պետական պահպանության ծառայողի կողմից ե՞րբ կարող է զենքը օգտագործվել և կիրառվել

Պետական պահպանությունն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ծառայողները, որպես ծայրահեղ միջոցառում, անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավասու են զենք կիրառել՝

1) պետական պահպանության օբյեկտների կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս.

2) լիազոր մարմնի ծառայողների և պահպանական միջոցառումների ապահովման համար ներգրավված այլ մարմնի ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս, եթե նրանց կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրանց զենքին տիրանալու փորձը կանխելիս.

3) պահպանվող օբյեկտների և տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս.

4) պատանդներին ազատելիս, ահաբեկչական և այլ հանցավոր ոտնձգությունները կանխելիս.

5) տրանսպորտային միջոցները վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում պետականպահպանության օբյեկտների կյանքի և առողջության նկատմամբ և չի ենթարկվում ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

6) պետական պահպանության օբյեկտների և այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

7) զենք օգտագործելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս։

Արգելվում է զենքի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նհկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և ծառայողի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։

Մերկացրած զենքով ձերբակալում կատարող լիազոր մարմնի ծառայողին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու՝ ձերբակալվողի ցանկացած փորձ լիազոր մարմնի ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման՝ զենք գործադրել օրենքով սահմանված կարգով։

Զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին լիազոր մարմնի ծառայողը պարտավոր է զեկուցել իր անմիջական ղեկավարին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել