Ո՞վ կարող է օգտվել արտահիվանդանոցային և դիսպանսերային հոգեբուժական օգնությունից

Բժշկական ցուցումներից ելնելով` հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան խանգարումով տառապող անձի նկատմամբ արտահիվանդանոցային ձևով իրականացնում են բժշկական խորհրդատվություն կամ փորձաքննություն կամ ախտորոշում կամ բուժում` անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում:

Տևական (քրոնիկ) հոգեկան խանգարումներով տառապող անձի նկատմամբ, իր կամ իր օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է դիսպանսերային արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն, որը ներառում է հաշվառում և շարունակական հսկողություն ու բուժում կամ սոցիալական վերականգնում կամ հոգեբուժական փորձաքննություն:

Դիսպանսերային արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը իրականացնելու կամ դադարեցնելու մասին որոշումը կայացնում է հոգեբուժական օգնություն իրականացնող հաստատությունում ստեղծվող հոգեբուժական հանձնաժողովը, որի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել