Կյանքից հեռացել է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն

98 տարեկանում մահացել է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն: Այս մասին հայտնում է ANSA-ն։ Նա պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2006-2015 թվականներին, ինչից հետո տարիքի պատճառով թոշակի է անցել և սահմանված ժամկետից շուտ թողել պաշտոնը։ Այդ ժամանակ նա 89 տարեկան էր։

Հաղորդվում է, որ վերջին տարիներին նրա մոտ հաճախ էին առողջական խնդիրները նկատվում։ Նա լուրջ վիրահատությունների է ենթարկվել 2018 և 2022 թվականներին։

Նապոլիտանոն մի քանի ամիս գտնվել է Հռոմի կլինիկաներից մեկում, սակայն վերջին օրերին նրա ինքնազգացողությունը վատթարացել է՝ երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, դառնալով ծայրահեղ ծանր։ Հաջորդ օրը իտալական լրատվամիջոցները հայտնել են, որ քաղաքական գործչին անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից։

Նապոլիտանոն եղել է Իտալիայի Կոմունիստական կուսակցության անդամ և պատերազմի ժամանակ մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 2013 թվականին նա դարձել է Իտալիայի Հանրապետության պատմության մեջ առաջին վերընտրված նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել