Ի՞նչ նպատակներ պետք է հետապնդի բարեգործությունը

Բարեգործությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բարեգործության նպատակների իրականացման համար ֆիզիկական անձանց, առողջապահական և ոչ առևտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված (անհատույց կամ արտոնյալ պայմաններով) նյութական և հոգևոր օգնության (բարեգործական աջակցության) տրամադրումն է:

Բարեգործություն չի համարվում կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ նյութական միջոցների հատկացումը:

Բարեգործության նպատակն է՝

1) աջակցել այն ֆիզիկական անձանց (հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, գործազուրկներին), ինչպես նաև սակավ ապահովված ընտանիքներին, որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց նյութական և հոգևոր պահանջները.

2) աջակցել ոչ առևտրային այլ կազմակերպություններին.

3) աջակցել առողջապահության զարգացմանը.

4) նյութական օգնություն տրամադրել պատերազմի, տարերային աղետների, վարակիչ հիվանդությունների, համաճարակների և արտակարգ այլ իրավիճակների հետևանքով տուժած անձանց և մասնակցել դրանց հետևանքների վերացմանը.

5) աշխատատեղերի ստեղծման կամ գործազուրկների վերապատրաստման ճանապարհով աջակցել սոցիալական օգնության կարիք ունեցող գործազուրկներին՝ աշխատանքի տեղավորման հարցում.

6) աջակցել գիտության, կրթության, արվեստի, գրականության, առողջապահության, սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտների ծրագրերի իրականացմանը.

7) աջակցել պատմական, ճարտարապետական, մշակույթի և արվեստի հուշարձանների պահպանման և վերականգնման ծրագրերի իրականացմանը.

8) աջակցել բնության և շրջակա միջավայրի պահպանման և բարեկարգման աշխատանքների իրականացմանը.

9) աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել