Քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել Հանրապետության հրապարակի մոտ։
Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները, բացառությամբ Վազգեն Սարգսյան փողոցի մեկ ուղղությունը, փակ են։
Ամիրյան փողոցում իրավիճակը լարվեց։ Ոստիկանության աշխատակիցները՝ կարմիր բերետավորները սկսեցին մարդկանց բերման ենթարկել։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներ պարբերաբար փակվում են։ Ակցիայի մասնակիցները փորձում էին նաև շրջափակել կառավարության շենքը և թույլ չտալ, որ կայանա հերթական նիստը, սակայն նիստի մեկնարկից րոպեներ առաջ, կառավարությունից հայտնեցին, որ նիստի ժամի փոփոխություն է կատարվել և այն կմեկնարկի 10։00-ին՝ 11։00-ի փոխարեն։