Ադրբեջանը «համաներում» է նախատեսում արցախցի հայ մարտիկների համար, որ կհրաժարվեն իրենց զենքից, թեև եղել են արցախյան զորամասեր, որ հայտարարել են՝ շարունակելու են դիմադրությունը, Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
«Մենք տեսնում ենք առանձին բանակային խմբեր և սպաներ, որոնք հրապարակային հայտարարություններ են արել, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը, որոշ փոքր խմբեր գնում են անտառ: Սակայն, մենք դա չենք տեսնում որպես անվտանգության մեծ մարտահրավեր: Իհարկե, դա որոշակի դժվարություններ կառաջացնի, բայց ոչ այդքան մեծ մասշտաբով»,- ասել է Հաջիևը: