Երիտասարդը Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող դպրոցի բակում դանակահարել է 20-ամյա տղային

Արթուր Սահակյանը մեղադրվում է 2012թ. փետրվարի 26-ին ժամը 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող միջնակարգ դպրոցի բակում, մարմնական վնսավացք պատճառելու դիտավորությամբ, դանակով հարվածել է Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ` Կարեն Հովհաննիսյանի ձախ կեսի ստորին հատվածին և վերջինիս պատճառել փայծախի վնասման ձևով, ծանր վնաս:

Շենգավիթ համայնքի դատախազությունը ամբաստանյալին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Այսինքն` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նախկինում չդատված 27-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել