Արցախի հայերի հետ բանակցությունները կարող են բերել խաղաղության։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Եվլախում Իլհամ Ալիևի ներկայացուցչին։
«Դժվար է ակնկալել, որ Արցախի հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները կլուծվեն Եվլախում՝ մեկ հանդիպմամբ։
Արցախի հայերի և Ադրբեջանի բանակցությունները կարող են հանգեցնել խախաղության պայմանագրի, որը վերջ կտա հակամարտությանը»,-նշել է նա։
Եվլախում ավարտվել է Արցախի Հանրապետության պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Բանակցություններն ընթացել են փակ ձևաչափով։
ԼՂ պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էր մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։
Բաքուն առաջարկել է Արցախի հայերի վերաինտեգրումը Ադրբեջանի սահմանադրության հիման վրա։ Նախօրեին հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նույնպես հայտնել էր, որ կառավարությունը պատրաստել է տարածաշրջանի բնակիչների սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագիր։