Հայկական պատվիրակությունը ժամանել է Եվլախ: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես երեկվանից հայտնի էր, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եվլախում կկայանա Արցախի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը։
Ադրբեջանական կողմը բանակցություններին ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, մարտին Ադրբեջանի նախագահը նրան նշանակել էր Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու։
Պատվիրակությունն արդեն անցել է Ակնայի շրջանով և շարժվում է դեպի Եվլախ։
Տեսանյութը՝ https://t.me/iravabannet1/21977
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որ Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում կայանալիք հանդիպմանը և դրան հաջորդած հանդիպումներին։