Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում թույլ չեն տվել պատգամավորներին մոտենալ զինվորների շիրիմներին

Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի Անկախության օրը։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողները թույլ չեն տվել, որպեսզի Ազգային ժողովի «Քաղաքացիական պատգամավոր» խմբակցության պատգամավորներ Հակոբ Ասլանյանը և Հովիկ Աղազարյանը մոտենան շիրիմներին։

Նրանք հրում էին պատգամավորներին, հորդորում հեռանալ, հայհոյանքներ հնչեցնում նրանց հասցեին։

Լրագրողները նրանց հարցեր ուղղեցին, նշելոմ թե ինչու՞ Նիկոլ Փաշինյանը դեռ չի այցելել Եռաբլուր, Հովիկ Աղազարյանը պատասխանեց՝ երևի թե կգան։ Լրագրողները նաև նշեցին, որ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը պատերազմ էր սկսել Արցախի դեմ, ի պատասխան լրագրողի հեռախոսազանգի, թե ինչ են պատրաստվում անել, նա նշել էր թե սուրճ է խմում։ «Խաբեի՞, սուրճ էի խմում»։

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները գիշերը անցկացրել են Եռաբլուրում։ «Թույլ չենք տալու Արցախը հանձնողին, Անկախության օրը սգո օր դարձնողին մոտենա Եռաբլուր»,-նշել են նրանք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել