Քաղաքացիների ու ոստիկանների միջև բախումներ են․ կան բերման ենթարկվածներ

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո իրավիճակը սրվեց։ Հանրահավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան» և պահանջել հանրահավաքի կազմակերպիչներից գործուն քայլեր ձեռնարկել։

Ոստիկանների ու քաղաքացիների միջեւ մի պահ ծեծկռտուք սկսվեց, ոստիկանությունն ուժի գործադրմամբ բերման է ենթարկում քաղաքացիներին։

Որոշ ցուցարարներ կոչ են անում հետ քաշվել ու սադրանքների չտրվել։

Այս պահանջներին ի պատասխան «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը հայտնեց, որ կողմ է միայն անցնցում իշխանափոխության։

Ոստիկանությունը կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացնում է, որ գործողությունները չդադարեցնելու պարագայում հատուկ միջոցներ է կիրառելու։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել