Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանությունները հենց այդպես վարվեցին․ Մարիա Զախարովայի հայտարարությունը

Լուսավոր հիշատակ զոհված ռուս խաղաղապահներին, ովքեր, ինչպես միշտ, հարվածն իրենց վրա վերցրեցին հանուն տարածաշրջանի խաղաղության։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Սև երախտամոռությունը, որով անբարեխիղճ մարդիկ փորձեցին կասկածի տակ դնել նրանց գործունեությունը, չի ստվերի նրանց սխրանքը, այլ հավիտենական ամոթով կթողնի զրպարտողներին»,-նշել է նա։

Նա նաև նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ստորագրել է Երևանը, չի իրականացրել, այլ իր «բախտն է փնտրել» ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում։

«Հենց Բրյուսելի և գլխավոր խորհրդականի՝ Փարիզի միջնորդությամբ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովում Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների քառակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն ընդունվեց։ Դրանում բառացիորեն ասում է.

«Ադրբեջանը և Հայաստանը վերահաստատում են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Միևնույն ժամանակ, տեքստում ոչ մի խոսք չկա տարածաշրջանի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։

2022 թվականի հոկտեմբերի 7-ին այն պաշտոնապես հրապարակվեց։ Սա դարձավ Երևանի վերջնական լուծումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանությունները հենց այդպես վարվեցին, ինչու Փարիզն ու Բրյուսելը դրդեցին պաշտոնական Երևանին դա անել՝ այս հարցերը պետք է ուղղել նրանց»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել