Արցախում ռուս խաղաղապահներ են զոհվել

Լեռնային Ղարաբաղում, դիտակետից վերադառնալիս, ռուս խաղաղապահների ավտոմեքենան գնդակոծության է ենթարկվել, փոխանցում է РИА Новости-ն։

ՌԴ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գնդակոծության հեևանքով զոհվել են մեքենայում գտնվող ռուս զինվորները։

«Սեպտեմբերի 20-ին, Ջանյաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետից վերադառնալիս, հրետակոծության հետևանքով գնդակոծվել է ռուս զինվորականներով լի ավտոմեքենան։ Մեքենայում գտնվող ռուս զինվորականները զոհվել են»,- հայտնել են գերատեսչությունից։

Բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ տեղում աշխատում են Ռուսաստանի և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները, նշում են ՌԴ ՊՆ-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել