ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մասին խոսելու պատճառ չկա։
«Առայժմ, հավանաբար, պատճառ չկա խոսելու էթնիկ զտումների մասին, և դրա համար կան ուղիղ շփումներ, որոնց ընթացքում մենք փոխանցում ենք մեր հնարավոր մտահոգությունները», – ասել է Պեսկովը ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում։