Նախաքննությունը տարվում է այն վայրում, որտեղ կատարվել է հանցանքը:
Արագության և լրիվության նպատակով նախաքննությունը կարող է կատարվել հանցագործության բացման վայրում, ինչպես նաև կասկածյալի, մեղադրյալի կամ վկաների մեծամասնության գտնվելու վայրում:
Այլ վայրում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավունք ունի այդ գործողությունները կատարել անձամբ կամ դրանց կատարումը հանձնարարել տվյալ վայրի քննիչին կամ հետաքննության մարմնին: