Վարորդը ոչ սթափ վիճակում դիմել է փախուստի. հետապնդում է սկսվել

Սեպտեմբերի 17-ին, գիշերվա ժամը 2-ի սահմաններում, ծառայություն կատարելու ժամանակ Տավուշի պարեկները, Իջևանի Մետաղագործների փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարորդը, սակայն, չի ենթարկվել իրենց կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին:

Ոստիկանությունից հայտնում են, որ սոկսվել է հետապնդում, և օգնության հասած ևս երկու կարգախմբերի հետ մեքենան կանգնեցվել է: Այս անգամ էլ «Օպելի» վարորդը, փորձելով դիմել փախուստի, մեքենան հետընթաց վարել ու հարվածել է պարեկային ծառայողական մեքենային:

35-ամյա վարորդը, որ գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին:

Տավուշի մարզային քննչական վարչությունում սեպտեմբերի 17-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել