Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, իրականությանը չեն համապատասխանում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ-որ գործիչ, կարծում եմ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել խոսել այն առումով, որ Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին: Ավելի ոչ կոռեկտ ու անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Նա անդրադարձավ այն փաստին, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից տրվել է Ադրբեջանին, երբ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին առաջին եռակողմ պայմանավորվածությունները։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- լրագրողներին ասել է Լավրովը:
«Այնտեղ ընդհանրապես ոչինչ չի ասում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և այն ժամանակ երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ բանակցություններ են լինելու։ Բայց երբ ավելի ուշ Պրահայում, որտեղ հրավիրված էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք ստորագրեցին հայտարարություն, որում ասվում էր, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, բոլոր հարցերը փակված են»,- հավելել է Լավրովը։
Նա պարզաբանել է, որ այդ կերպ Հայաստանի վարչապետը «ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում»։
«Պետք չէ մեզ մեղադրել 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղը զիջելու մեջ, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ»,- եզրափակել է Լավրովը։