Առնվազն 2012 մարդ է զոհվել, 2059-ը՝ վիրավորվել Մարոկոյում ուրբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, հայտնում է NBC News-ը։
Մարոկոյի թագավոր Մուհամեդ 6-րդը մոբիլիզացրել է բանակի որոնողափրկարարական խմբերը՝ ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով փնտրելու և փրկելու ողջ մնացածներին:
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մարոկոյի Բարձր Ատլաս լեռնաշղթայում՝ Մարաքեշից մոտ 46 մղոն հարավարևելք:
Հիշեցնենք, որ Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը երկրում եռօրյա սուգ է հայտարարել։
Ավելի վաղ հայտնել էր Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա։ Աղետի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 1037-ի, ևս 1204 մարդ վիրավորվել է։
Բացի այդ, Մարոկկոյի թագավորը հանձնարարել է օգնություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր մնացել են անօթևան, և շտապ ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի երկրաշարժից տուժած շրջաններում ավերված տների վերականգնման ծրագրով։ Ընդգծվել է նաև որոնողափրկարարական աշխատանքների արագացման անհրաժեշտությունը։