Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքի տեղում համաշխարհային առևտրի կենտրոն WORLD TRADE CENTER (WTC) կկառուցվի

Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքն օտարվելու է «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» WORLD TRADE CENTER (WTC) ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։

Այս մասին կառավարությունը որոշում ընդունեց սեպտեմբերի 7-ի նիստին։

Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ Միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար ։

Ծրագրին մասնակցելու է նաև աշխարհում հայտնի JLL ընկերությունը, որ զբաղվում է անշաժ գույքի կառավարման բիզնեսով։ Բացի այս ամենը, «Հայփոստ»-ի շենքում կկառուցվի նաև 4 աստղանի հյուրանոց՝ 180 սենյակներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել