Այսօր՝ սեպտեմբերի 5-ին կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը:
Ցավակցական հեռագիր է հղել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Խոր վշտով տեղեկացա օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հռչակավոր մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան մասին: Ցավում եմ, որ նրա կենդանության օրոք չհասցրինք ավարտին հասցնել նոր մարզադպրոց կառուցելու ծրագիրը:
Վստահեցնում եմ, որ նախագիծն իրականություն կդառնա և մենք կունենանք «Օղակների արքայի» անունը կրող մարզական կառույց` միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։
Անգանահատելի է Ալբերտ Ազարյանի ավանդն ու ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում»,-նշել է նա: