Վերջնանպատակը լինելու է խելացի լուսացույցների ներդնումը։ Դրանք հնարավորություն կտան ավտոմատ կերպով լուծել երթևեկության թողունակության հարցը։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԱՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
«Առաջնայնությունը պիտի տրվի հանրային տրանսպորտին։ Ամիսներ առաջ այցելել էի Վաշինգտոն և Աբու Դաբի քննարկելու խելացի լուսացույցների ծրագրի ներդրման հնարավորությունները. Վաշինգտոնի դեպքում ծրագրի ֆինանսական կողմը ապահովել համար, Աբու Դաբիի` հաշվի առնելով նրանց ամենահաջողված փորձը»,-նշել է նա։
Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև մարզահամերգային համալիրի շրջանցիկ ճանապարհի կառուցմանը։
Նրա խոսքով՝ մարզահամերգային համալիրի աշխատակիցներն են դեռ տարեսկզբին խնդրել երկրորդային կարևոր ճանապարհ բացել, որը հնարավորություն կստեղծի արտակարգ իրավիճակների դեպքում տարհանել մարդկանց. «Այն, ինչ իրականացվում է, դրա պահանջը եղել է համալիրից»,- ասել է Ավինյանը․
Նա նշել է, որ սեպտեմբերի 9-ին լինելու է Կարեն Դեմիրճյանի արձանի բացումը, նաև նշվելու է մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակը։
Մանրամասները՝ տեսանյութում։