Ոստիկանությունը ձերբակալել է 16-ամյա պատանուն

Օգոստոսի 31-ին, ժամը 18.15-ին, 21-ամյա մի առաքիչ ոստիկանության Կենտրոնական բաժնում տվել է հաղորդում, որ Նալբանդյան փողոցում անհայտ անձը առաքման դիմաց վճարել է 50 հազար դրամանոց հուշանվեր, որի դիմաց ստացել է 40 հազարի մանրադրամ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը պարզվել է վճարողի ինքնությունը: Կորյունի փողոցի բնակիչ, 16-ամյա պատանին ժամը 22-ին հայտնաբերվել է Աբովյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել է բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել