Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Սեպտեմբերի 1-6-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 1-2-ին, 6-ին կեսօրից հետո, 3-ին գիշերը և կեսօրից հետո, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-4-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել