ՀՀ-ում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ զորքերի կուտակում չկա

Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում, հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ։

Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից։

Նշվում է որ նրանք ուսումնասիրություն են իրականացրել 4 բազաներից և որևէ կուտակում չեն արձանագրել։

«Շարունակում են դիտարկել տարածքը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե իբր «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել