ՀՀ Կառավարության պարտականությունները

Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների կամ Հանրապետության Նախագահի նորմատիվ ակտերի հիման վրա և դրանց կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:

Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից: Նախարարներից մեկը կարող է վարչապետի առաջարկությամբ Հանրապետության Նախագահի կողմից նշանակվել փոխվարչապետ և փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ:

Վարչապետը և նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով: Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել