Ի՞նչն է արգելվում հանրային սննդի կազմակերպություններում

Հանրային սննդի կազմակերպություններում արգելվում է.

– պատրաստել նրբաբլիթներ (բլիններ) չպաստերացված կաթից ստացված կաթնաշոռով,
– օգտագործել նախնական ջերմային մշակման (պաստերացում, եռացում) չենթարկված հում կաթ և սերուցք,
– տեղափոխել մանր փաթեթավորմամբ կաթնաթթվային արտադրատեսակներ և ըմպելիքներ (թան, ացիդոֆիլին, մածուն և այլն) մեծ տարողությունների մեջ` չափաբաժանելու համար: Կաթնաթթվային արտադրանքի չափաբաժանումը պետք է կատարել արտադրական տարողություններից կամ մատուցել արտադրողական փաթեթվածքներով/տարաներով,
– պատրաստել կաթնաթթվային ըմպելիք կամ կաթնաշոռ թթվեցրած կաթից,
– պատրաստել ծխեցրած, ապխտած, աղ դրած ձուկ, միս, հավ:
Հանրային սննդի կազմակերպություններում անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և հիգիենիկ պայմանների առկայության դեպքում թույլատրվում է պատրաստել աղ դրած և թթվեցրած բանջարեղեն՝ բացառելով հերմետիկ փաթեթավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել