«Թող մեր վախը ոչ ոք չչափի, մեր վախը մենք թողել ենք խրամատներում»․ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարի առաջին տեղակալ

«Խաչակիրներ» ջոկատի հրամանատարի առաջին տեղակալ Գևորգ Նահապետյանը Կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց, որ իրենք Կառավարությունից չեն պահաջում զենք։

«Պատերազմը լավ բան չի, բայց եթե թշնամուդ հետ փորձում ես բանակցել, ինչ-որ հարց լուծել, բայց տեսնում ես, որ թշնամիդ դա չի ընդունում ու ամեն գնով փորձում է էթնիկ զտում անի, այդ թշնամու հետ էլ չկա բանակցելու, կա միայն կիրառելու ուժ»,-ասաց նա։

Գևորգ Նահապետյանը նշեց, որ իրենց պայքարը մեկն է, որ մարդասիրական օգնությունը հասնի Արցախ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել