«Այստեղ մարդասիրական որևէ մղում չկա»․ Լարիսա Ալավերդյանը՝ Արցախ ուղարկված բեռների մասին

Ես, ինչպես քաղաքացի, լսել եմ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանի կոչը և ես ասել եմ՝ որտեղ մի շարժ լինի, լինելու եմ այդտեղ։ Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Ես պահանջ ունեմ և ես համաձայն չեմ այն քաղաքականության հետ, որը վարում է այս խումբը, որը եկել է իշխանության 2018 թվականին։

Ես զինված մարդ չեմ, ես կյանքում ձեռքս զենք չեմ պահել, ես չեմ կարծում, որ դա արդյունավետ է։ Իմ կարծիքն այդ առումով այստեղ զրոյական է։ Ճիշտ կլիներ, որ այստեղ լինքին այն մարիդկ, որ ընկեր են կորցրել, ընտանիքի անդամ են կորցրել, որ գիտեն՝ պայքարը եղել է ոչ թե հենց այնպես, այլ մի բանի համար՝ Հայաստանի անվտանգության համար»,-ասաց նա։

Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև ՀՀ-ի կողմից մարդասիրական օգնություն Արցախ ուղարկելուն ու այն որակեց պրովոկատիվ։

«Գլխավոր «բադրիջանագետ» դարձած գլխավոր հրամանատարը խոսում է բադրիջանի մասին, իսկ առավոտ շուտ ուղարկում է այդ բեռները, մեզ համար անհասկանալի ձևով, որտեղ է կուտակվել, ինչ է եղել։ Ես գտնում եմ՝ դա թատերական ներկայացում է։ Այստեղ մարդասիրական որևէ մղում չկա»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել