Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն

Օգոստոսի 10-14-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Օգոստոսի 10-14-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 8-ի ցերեկը, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 8-9-ին, 12-13-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` oգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 8-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել