Երբ խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի մասին է, ես չեմ ցանկանում խոսել Ռուսաստանի մասին: Արձագանքելով ՌԴ ԱԳՆ կողմից հնչած մեկնաբանությանը, թե խաղաղության համաձայնագրի հապճեպ ստորագրումը նոր հակամարտության վտանգ է պարունակում` ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն կապ ունեն, որոնք այս վեճի անմիջական կողմերն են: Մենք աշխատում ենք հենց այս երկրների հետ: Հատուկ բանագնաց Բոնոն նախորդ շաբաթ այցելեց այս տարածաշրջան և անձամբ շփումներ ունեցավ այդ երկրների ղեկավարության հետ: Ու չնայած այլ` այս խնդրի կողմ չհանդիսացող երկրների կողմից հնչող ցանկացած մեկնաբանության, համաձայնությունը մնում է հասանելիության սահմաններում, և մենք կշարունակենք աշխատել երկրների հետ` այդ համաձայնությանը հասնելու համար»,- նշել է նա: