Դանակահարություն Նոր Հաճնի Չարենցի փողոցում

Հուլիսի 28-ին, ժամը 01.15-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ եղբորը դանակահարել են: Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքից և Նաիրիի բաժնից Նոր Հաճնի Չարենցի փողոցի նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ հուլիսի 28-ի ժամը 01.00-ի սահմաններում Չարենցի փողոցի նշված շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 38-ամյա և 40-ամյա երկու տղամարդիկ ծեծի են ենթարկել 32-ամյա համաքաղաքացուն, այնուհետև 42-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

38-ամյա տղամարդը նույն օրը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին, իսկ 40-ամյա տղամարդը օգոստոսի 2-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին և խոստովանել կատարվածի մասին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել