Միասնական սոցիալական ծառայության կողմից սպասարկվող մի շարք բնակավայրեր մի տարածքային կենտրոնից կանցնեն մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք

Համայքների խոշորացման գործընթացով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից սպասարկվող մի շարք բնակավայրեր անցել են մի տարածքային կենտրոնից մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ըստ այդմ՝

  • Արարատի մարզի՝ Ավշար, Արարատ, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Լանջառ, Նոյակերտ, Սուրենավան, Տիգրանաշեն, Վարդաշատ գյուղերի բնակիչներին Վեդու տարածքային կենտրոնի փոխարեն կսպասարկի ՄՍԾ Արարատի տարածքային կենտրոնը (հասցե՝ Շահումյան 34),
  • Արագածոտնի մարզի Շամիրամ և Մելիք գյուղերի բնակիչներին Աշտարակի և Ծաղկահովտի տարածքային կենտրոնների փոխարեն անհրաժեշտ սոցիալական ծառայություններ կտրամադրեն ՄՍԾ Թալինի և Ապարանի տարածքային կենտրոնները (հասցեներ՝ Գայի 1, Բաղրամյան 26),
  • Արմավիրի մարզի Ակնալիճ, Տարոնիկ և Մյասնիկյան գյուղերի շահառուներին Վաղարշապատի և Բաղրամյանի տարածքային կենտրոնների փոխարեն կսպասարկի ՄՍԾ Արմավիրի տարածքային կենտրոնը (հասցե՝ Աբովյան 137/1),
  • Կոտայքի և Արագածոտնի մարզերի Նոր Երզնկայի բնակիչներին Եղվարդի տարածքային կենտրոնի փոխարեն այժմ սոցիալական ծառայությունների կտրամադրի ՄՍԾ Աշտարակի տարածքային կենտրոնը (հասցե՝ Վ Պետրոսյան 69/1),
  • Շիրակի մարզի Հողմիկ գյուղի բնակիչներին Աշոցքի տարածքային կենտրոնի փոխարեն անհրաժեշտ սոցիալական ծառայություններ կտրամադրի ՄՍԾ Ամասիայի տարածքային կենտրոնը (հասցե՝ Ամասիա 25, շ 4),
  • Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն և Հերհեր գյուղերի բնակիչներին Ջերմուկի տարածքային կենտրոնի փոխարեն կսպասարկի ՄՍԾ Վայքի տարածքային կենտրոնը (հասցե՝ Շահումյան 16
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել