Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, 22-ամյա վարորդը դուրս է նետվել մեքենայից, գլխով հարվածել քարին ու մահացել

Օգոստոսի 2-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքի Քարակիտուկ սարամասում հայտնաբերվել էր 22-ամյա Գևորգ Ազատյանի դիակը:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Պարզվել է, որ խոտի հակերով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան նշված սարամասում դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել է ձորը: Այդ ընթացքում վարորդը՝ Գևորգ Ազատյանը, դուրս է նետվել մեքենայից, գլխով հարվածել քարին ու ստացած վնասվածքի հետևանքով մահացել:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել