Նշված իրեր և առարկաներ հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են․ ոստիկանության զգուշացումը՝ քաղաքացիներին

Ոստիկանությունից հայտնում են․

«Հարգելի՛ քաղաքացիներ, օգոստոսի 5-ից Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվող Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման միջոցառման ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` հորդորում ենք միջոցառման վայր՝ Գյումրի քաղաքի քաղաքային մարզադաշտ այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի և նմանատիպ այլ իրերի ու առարկաների:

Միջոցառման վայրի հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն: Վերը նշված իրեր և առարկաներ հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են:

Նշված օրը ժամը 15.00-ից տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակը, իսկ ժամը 16.00-ից՝ Օզանյան փողոցը, Ղարսի խճուղին, Նալբանդյան և Սահմանապահների փողոցները: Ոստիկանությունը կոչ է անում կազմակերպվող հրապարակային միջոցառումների ընթացքում պահպանել համակեցության կանոնները, որոնք յուրաքանչյուրիս պարտականությունն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել