Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադարձավ պոլիէթիլենային տոպրակների խնդրին։
«Իմ գնած ապրանքը ինձ տվել են նույն տոպրակով, ինչ տալիս էին 5 տարի առաջ, մինչդեռ մենք այս դահլիճում քննարկում էինք, որ չգիտեմ որ հաստությունից տոպրակներն արգելու ենք, չի լինելու, չի օգտագործվելու»,-ասաց Փաշինյանը։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պատասխանեց, որ 2019 թվականի օրենսդրական կարգավորմամբ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումն առ այն, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների մինչև 50 միկրոն հաստության վաճառքը:
«Այստեղ համայնքները որքան հնարավոր է վրահսկողություն իրականացրին, բայց սա ամբողջական արդյուք չտվեց: Մենք հիմա նախագիծ ունենք, որով, ըստ էության, պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակների վաճառքն ենք արգելելու։ Նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու: Հուսամ՝ այս որոշումով կկարողանանք տոպրակների խնդիրը լուծել»,-ասաց նա: