Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոփոխվել

Ի պատասխան մամուլի հրապարակումների՝ «Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը պարզաբանում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից գործն ուղարկվել է նոր քննության, սակայն խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել