Անսթափ քաղաքացին հրացանով կրակել է Ստեփանակերտի կենտրոնում

Լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:

Պարզվել է, որ կրակոցներն արձակել է Ստեփանակերտ քաղաքի 48-ամյա բնակիչ Ս. Մ.-ն։ Վերջինս, անսթափ վիճակում, իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանով հրապարակում օդ է կրակել և ջարդել գիշերային լուսավորության լուսարձակները։

Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտած քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն։ Վնասի չափը ճշտվում է։

Հրացանը վերցվել է հետագա ստուգումներ իրականացնելու համար։ Մյուս հանգամանքները պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել