Տարբեր թաքստոցներից հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրեր և առարկաներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 31-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, իրականացրել են խուզարկություն հիմնարկի կացարաններից մեկում:

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Խուզարկության արդյունքում տարբեր թաքստոցներից՝ դատապարտյալ Ա.Մ.-ի քնելատեղից, սառնարանից, ջեռուցման մարտկոցի միջնամասից, հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրեր՝ 12 բջջային հեռախոս, 11 USB լար, 9 լիցքավորման սարք, 3 զույգ անլար ականջակալ, 18 դատարկ ներարկիչ՝ իրենց ասեղներով, և ներարկչի 10 հատ ասեղ, գործարանային արտադրության 90 քաղաքարտ, ինքնաշեն պտուտակահան, մկրատ, գործարանային արտադրության, գաղտնի փականով ծալովի դանակ, ինչպես նաև՝ 3 հատ «PGN-300» գրառմամբ, լիրիկա տեսակի հոգեմետ դեղապատիճ և 2 հատ այլ դեղահաբ:

Դատապարտյալ Ա.Մ-ն բանավոր հայտարարել է, որ բոլոր իրերը պատկանում են իրեն:

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել