Ո՞ւմ ցուցումով է հրամանատարական կետում գտնվել Մովսես Հակոբյանը․ Դավիթ Տոնոյանը մանրամասնում է

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 1-ին, պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում է, պատասխանում է հանձնաժողովի անդամների հարցերին։

Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև պատերազմի ժամանակ Գեներալ Մովսես Հակոբյանի՝ Արցախի հրամանատարաշտաբային կենտրոնում գտնվելու հարցին։

Մասնավորապես Անդրանիկ Քոչարյանը հարցրեց, թե ո՞ւմ հրահանգով է Մովսես Հակոբյանը գտնվել այդ կենտրոնում։ Տոնոյանն էլ պատասխանեց, որ ՊԲ հրամանատարի խնդրանքով է գեներալ Հակոբյանը այնտեղ գտնվել։

«Ես շատ հստակ հիշում եմ, որ Արցախում Մովսես Հակոբյանի գտնվելը` թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրերում գտնվելը, ՊԲ հրամանատարի անձամբ խնդրանքն էր ինձ։ ՊԲ հրամանատարն ինձ էր դիմել, որ Մովսես Հակոբյանը գտնվի Արցախում, աջակցի իրեն»,-ասաց Դավիթ Տոնոսյանը։

Նա նշեց, որ այդ հարցով կարող են դիմել նաև Ջալալ Հարությունյանից և նրանից էլ ճշտել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել