Ինչպե՞ս տարբերակել՝ աշխատանքը հիմնակա՞ն է, թե՞ համատեղությամբ

Համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքային ժամանակից դուրս, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է:

Աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ:

Սակայն հնարավոր է, որ աշխատանքային պայմանագրում չնշվի, որ այն կատարվում է համատեղությամբ: Այս պարագայում կարևոր է մեկ այլ գործոն՝ ո՞ր գործատուի մոտ է աշխատանքային գրքույկը:

Աշխատանքային գրքույկը աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթն է:

«Գործատուն պարտավոր է հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարել աշխատանքային գրքույկ, իսկ համատեղությամբ աշխատանքի ընդունվելիս աշխատողը պարտավոր չէ ներկայացնել աշխատանքային գրքույկ»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել