Ջեյհուն Բայրամովն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարցեր

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի հարցեր, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Գրում է Anadolu լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ ընդունելությանը մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և նախագահի գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։

Հանդիպմանը, որում քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Էրդողանն ընդգծել է, որ կարգավորման գործընթացի համար կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» հրատապ բացումը և համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ իրականացումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել