Սպորտային կոշիկների միջից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 3 կտրող-ծակող առարկա․ ՔԿԾ

Հուլիսի 28-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նախապես ստացված օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ի Ա-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս Հ-ին։

Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Արդյունքում՝ քաղաքացու սպորտային կոշիկների միջից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 3 կտրող-ծակող առարկա։

Ս Հ-ն բանավոր հայտարարել է, որ բջջային հեռախոսն ու բաժանորդային քարտը ցանկացել է փոխանցել կալանավորված անձին, իսկ կտրող-ծակող առարկաներից տեղյակ չէ և չգիտի, թե ինչպես են հայտնվել իր սպորտային կոշիկի մեջ։

Վերոնշյալ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել